Բաժիններ՝

Ուկրաինայի ԱԳՆ-ն կառուցվածքային փոփոխություններ է կատարել՝ ստեղծելով ոչ բարեկամ երկրների ստորաբաժանում

Ուկրաինայի արտգործնախարար Անդրեյ Սիբիհան հայտնել է, որ հրաման է ստորագրել արտաքին գերատեսչության կառուցվածքը բարեփոխելու վերաբերյալ: Գերատեսչության նոր կառուցվածքը կհամապատասխանեցվի պատերազմի իրողություններին և դիվանագիտական գործելակերպին:

Այս մասին Սիբիհան գրել է իր Facebook-յան էջում։Ուկրաինայի արտաքին գործերի նախարարի խոսքով՝ կստեղծվեն նոր ստորաբաժանումներ, այդ թվում՝ ոչ բարեկամ երկրների, պատժամիջոցների և ՆԱՏՕ-ին անդամակցության հարցերով: 

Ըստ Անդրեյ Սիբիհայի՝ ոչ բարեկամ երկրների շարքին Ռուսաստանից բացի կդասվեն, օրինակ՝ Հյուսիսային Կորեան և Բելառուսը: Բացի այդ, կվերացվի զինաթափման հարցերով ստորաբաժանումը: 

«Անցյալում են մնացել այն ժամանակները, երբ Արտաքին գործերի նախարարությունն ուներ ստորաբաժանում, որի անվան մեջ կար «զինաթափում» բառը։ Դա վաղուց էր, բայց նման ստորաբաժանում մի ժամանակ գոյություն ուներ։ Ուկրաինան այլևս երբեք չի զինաթափվի։

Հետևաբար, ժամանակակից կառուցվածքում մենք կունենանք Ուկրաինայի միջազգային անվտանգության և պաշտպանության վարչություն», – գրել է Ուկրաինայի ԱԳ նախարարը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031