ՔՊ-ական 62 պատգամավորի կողմ քվեարկությամբ Արթուր Սարգսյանը զրկվեց անձեռնմխելիությունից

ԱԺ «Հայաստան» խմբակցության անդամ Արթուր Սարգսյանը զրկվեց պատգամավորական անձեռնմխելիությունից։ Քիչ առաջ ԱԺ հաշվիչ հանձնախմբի նախագահ, «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ Նարեկ Բաբայանը հրապարակեց փակ գաղտնի քվեարկության արդյունքները։

Ըստ այդմ` Արթուր Սարգսյանին անձեռնմխելիությունից զրկելու և նրա նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցելու միջնորդագիրը բավարարելուն կողմ է քվեարկել 62 պատգամավոր, դեմ՝ 0։

Հավելենք, որ հաջորդիվ Ազգային ժողովը քննելու է նաև Սարգսյանին ազատությունից զրկելուն համաձայնություն տալու միջնորդությունը։

Նշենք, որ Արթուր Սարգսյանին մեղսագրվում են ՀՀ քրեական օրենսգրքի 43-308 հոդվածի (ահաբեկչության նախապատրաստում) 1-ին մասով և 43-419 հոդվածի (իշխանության զավթման նախապատրաստում) 1-ին մասով գործողություններ։

Սարգսյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում նախաձեռնելու միջնորդությունը «Սրբազան պայքար» շարժման ղեկավարների և մասնակիցների կողմից «ահաբեկչության և իշխանությունը յուրացնելու նախապատրաստություն» կատարելու վերաբերյալ քրեական վարույթի շրջանակում է։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031