Բաժիններ՝

Թրամփը դադարեցնում է պետական սուբսիդիաներն արեգակնային և հողմային էներգետիկայի բնագավառներում

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ստորագրել է հրամանագիր արեգակնային և հողմային էներգետիկայի բնագավառում պետական ​​սուբսիդիաները դադարեցնելու մասին: Փաստաթուղթը հուլիսի 7-ին տարածել է Սպիտակ տան մամուլի ծառայությունը:

Հրամանագրում նշվում է, որ «ԱՄՆ դաշնային կառավարությունը չափազանց երկար ժամանակ հարկատուներին ստիպել է սուբսիդավորել էներգիայի թանկ և անհուսալի աղբյուրները»:

Փաստաթղթում ընդգծվում է, որ արեգակնային և հողմային էներգետիկայի ոլորտում նախագծերի տարածումը «դուրս է մղում էներգիայի մատչելի, հուսալի և կարգավորվող ներքին աղբյուրները», ինչպես նաև «խաթարում է էլեկտրական ցանցի գործունեությունը»:

Օրինագիծը Թրամփն ստորագրել է հուլիսի 4-ին։ Դրան հաջորդող 45 օրվա ընթացքում ԱՄՆ ֆինանսների նախարար Սքոթ Բեսենթը պետք է ձեռնարկի բոլոր անհրաժեշտ միջոցերը՝ արեգակնային և հողմային էներգետիկայի ոլորտում հարկային հատկացումների դադարեցման նպատակով:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031