Բաժիններ՝

Կահիրեի հեռահաղորդակցության գլխավոր շենքում հրդեհի հետևանքով կան զոհեր ու վիրավորներ

Կահիրեի կենտրոնում գտնվող հեռահաղորդակցության գլխավոր շենքում հրդեհի հետևանքով զոհվել է 4 մարդ, ավելի քան երկու տասնյակ մարդ վիրավոր է։ Ինչպես հաղորդում է Associated Press լրատվական գործակալությունը, այս մասին հայտնել է Եգիպտոսի առողջապահության նախարարության խոսնակ Հոդամ Աբդել Ղաֆարը։ 

Մահացածները Telecom Egypt-ի աշխատակիցներ են եղել։ Իսկ 26 վիրավորները հիմնականում տուժել են ծխի հետևանքով։

Կապի նախարարության տվյալներով՝ հրդեհը բռնկվել է շենքի հարկերից մեկում, որտեղ տեղակայված են կապի օպերատորները, ինչից հետո մեծ ինտենսիվության պատճառով սկսել է տարածվել մյուս հարկերում։ Հրդեհի հետևանքով ժամանակավորապես ընդհատվել են համացանցն ու բջջային կապի ծառայությունները։ 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031