Բաժիններ՝

Գազայում իսրայելական հարվածների հետևանքով 35 մարդ է մահացել

Գազայի հատվածում Իսրայելի օդային հարվածների հետևանքով հուլիսի 8-ի լուսաբացից ի վեր զոհվել է 35 պաղեստինցի:

Այս մասին հայտնում է Al Jazeera-ն։

12 զոհ և ավելի քան 50 վիրավոր է գրանցվել իսրայելական անօդաչու սարքերի կողմից Խան Յունիս քաղաքի տեղահանվածների վրանների թիրախավորման հետևանքով։Իսրայելի բանակի ռադիոն տեղեկացրել է, որ բանակը վերջին շրջանում նկատել է ՀԱՄԱՍ շարժման անդամների ակտիվություն՝ շեշտելով, որ Գազայի հատվածում ինքնաշեն պայթուցիկ սարքերի սպառնալիքն ամենամեծ վտանգն է ներկայացնում իսրայելական ուժերի համար։

Բանակը նաև հաստատել է, որ Գազայի հատվածի Բեյթ Հանուն քաղաքում ՀԱՄԱՍ-ի կողմից հեռակառավարման մեխանիզմով գործի դրված ականների պայթյուններից զոհվել է 5 և վիրավորվել 14 իսրայելցի զինվոր։

Պաղեստինյան WAFA գործակալության փոխանցմամբ՝ իսրայելական բանտերում պաղեստինցի բանտարկյալների թիվը հուլիսի սկզբին հասել է 10800-ի:

Իսրայելական հարվածների հետևանքով Գազայի հատվածում 252 պետական ​​դպրոց լուրջ վնաս է կրել․ դրանցից 118-ն ամբողջությամբ ավերվել են։

Գազայի հատվածի առողջապահության նախարարությունը հայտնել է, որ 2023 թվականի հոկտեմբերի 7-ից ի վեր Իսրայելի կողմից Գազայի հատվածում իրականացված ագրեսիայի հետևանքով զոհերի թիվը հասել է 57523-ի, իսկ վիրավորներինը՝ 136617-ի։

Իսրայելը Գազայի հատվածում ռազմական գործողություններ էր սկսել՝ ի պատասխան պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման զինյալների ներխուժման, որի հետևանքով զոհվել էր գրեթե 1200 մարդ, գերեվարվել՝ շուրջ 250 մարդ։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031