Ինչի՞ց սկսեց ԱԺ-ում քաշքշոցը. Ո՞վ էր դահլիճում հայտնված տղամարդը. Panorama.am

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Սարգսյանը եզրափակիչ ելույթից հետո փորձեց դուրս գալ ԱԺ դահլիճից, մինչև կալանավորումն իր ընտանիքի հետ անցկացնելու համար։

Այդ պահին ՔՊ-ական պատգամավոր Վահե Ղալումյանը, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանի փոխանցմամբ, վազեց Արթուր Սարգսյանի հետևից՝ փորձելով մեջքից հարձակվել նրա վրա։

Ղալումյանի հետևից վազեցին նաև այլ պատգամավորներ։ Այդ պահին ԱԺ դահլիճ մուտք գործեցին մեծ թվով անվտանգության աշխատակիցներ։ Իրավիճակը լարվեց։

Խառնաշոթ իրավիճակում պատգամավորները դահլիճում նկատեցին մի տղամարդու, որն ԱԺ պատգամավոր չէ։

«Ո՞վ է սա։ Անհայտ մարդ։ Ո՞վ ես դու, որ պատգամավորի հետ այդպես է խոսում»,-հարցեր հնչեցրեցին ընդդիմադիր օրեսդիրները։

Այդ ընթացքում տղամարդը դուրս վազեց ԱԺ դահլիճից։

Անհայտ տղամարդը ՔՊ-ական Արման Բարխուդարյանն էր, Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի նախկին ղեկավարը։ Մամուլի ուշադրության կենտրոնում նա հայտնվեց ԱԱԾ կողմից բրման ենթարկվելու ժամանակ։ «Ժողովուրդ»-ը գրել է, որ Բարխուդարյանը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի տարածքային կառույցի խորհրդի անդամ է, որը հայտնի է ընտրակեղծարարությունների դիմելու իր հակումով, ինչպես նաև սկանդալային վարքագծով:

Ա. Բարխուդարյանը շատ ակտիվ իր ֆեյսբուքյան էջում կիսվում է Նիկոլ Փաշինյանի՝ եկեղեցու, հոգևորականների հասցեին հնչեցրած վիրավորանք, սպառնալիք, հայհոյանք պարունակող գրառումներով։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031