
Մնացել եք որպես Ազգային ժողովի պատգամավոր, որ ի՞նչ անեք, ծեծվե՞ք ու նվաստացվե՞ք

Էդգար Ղազարյանը գրում է. «- Եթե վարչապետին անվստահություն չեք հայտնելու,
– եթե որևէ օրենք ընդունելու կարողություն չունեք,
– եթե որևէ հայտարարություն ընդունելու կարողություն չունեք,
– եթե որևէ խորհրդարանական լսում չեք կազմակերպելու,
– եթե որեւէ քննարկում չեք կազմակերպելու,
– եթե զրկված եք կանոնակարգով որեւէ ղեկավար պաշտոն զբաղեցնելու հնարավորությունից,
– եթե զրկված եք անձեռնմխելիությունից,
– եթե չեք կարող օգտվել կանոնակարգով Ձեզ տրված հնարավորություններից` խափանելու թշնամախմբի հանգիստ ընթացքը,
-…
Մնացել եք որպես Ազգային ժողովի պատգամավոր, որ ի՞նչ անեք, ծեծվե՞ք ու նվաստացվե՞ք»։