Բաժիններ՝

Տեխասի հեղեղումների զոհերի թիվը հասել է 104-ի

ԱՄՆ Տեխասի նահանգում հորդառատ անձրևներից հետո հեղեղումների զոհերի թիվը հասել է 104-ի։ «Վեց շրջաններում մահացել է առնվազն 104 մարդ։ Քերրի շրջանում կա 84 զոհ, որից 56-ը մեծահասակներ են, 28-ը՝ երեխաներ»,- հայտնել է NBC News-ը։

Տեխասում հեղեղումների վտանգը շարունակում է բարձր մնալ, քանի որ նահանգի կենտրոնական հատվածներում ակնկալվում են նոր տեղումներ։ 

Հեղեղումներից չորս օր անց աղետի գոտում ողջ մնացած մարդկանց գտնելու հավանականությունը սկսել է նվազել։ 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031