Բաժիններ՝

Նեթանյահուն հայտարարել է, որ Իսրայելը չի ​​համաձայնի ինքնիշխան Պաղեստինի ստեղծմանը

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հայտարարել է, որ ցանկանում է խաղաղություն պաղեստինցիների հետ, սակայն ապագա որևէ անկած պետություն որակել է որպես իր երկիրը ոչնչացնելու հարթակ, ինչի պատճառով էլ անվտանգության ինքնիշխան ուժը պետք է մնա Իսրայելի ձեռքում։

Reuters-ի փոխանցմամբ, ԱՄՆ Սպիտակ տանը, պատասխանելով լրագրողների հարցին՝ արդյոք հնարավոր է Պաղեստինի և Իսրայելի միջև հակամարտության կարգավորումը երկու պետության գոյությամբ, Նեթանյահուն պատասխանել է․ «Կարծում եմ՝ պաղեստինցիները պետք է ունենան իրենց կառավարելու բոլոր լիազորությունները, բայց ոչ մի դեպքում լիազորություն՝ սպառնալու մեզ։ Դա նշանակում է, որ սուվերեն իշխանությունը, ինչպես նաև ընդհանուր անվտանգությունը, միշտ կմնան մեր ձեռքերում»։

Նա մեղադրել է ՀԱՄԱՍ-ին իսրայելցիներին կոտորելու, իրենց գյուղեր ու քաղաքներ ներխուժելու մեջ։«Մենք կմշակենք խաղաղություն մեր պաղեստինցի հարևանների հետ, նրանց հետ, ովքեր չեն ուզում ոչնչացնել մեզ, և մենք կձևավորենք խաղաղություն, որի դեպքում մեր անվտանգությունը, անվտանգության ինքնիշխան ուժը միշտ կմնա մեր ձեռքերում», – ասել է Նեթանյահուն։

Գազայի հատվածի առողջապահության նախարարությունը հայտնել է, որ 2023 թվականի հոկտեմբերի 7-ից ի վեր Իսրայելի կողմից Գազայի հատվածում իրականացված ագրեսիայի հետևանքով զոհերի թիվը հասել է 57523-ի, իսկ վիրավորներինը՝ 136617-ի։

Իսրայելը Գազայի հատվածում ռազմական գործողություններ էր սկսել՝ ի պատասխան պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման զինյալների ներխուժման, որի հետևանքով զոհվել էր գրեթե 1200 մարդ, գերեվարվել՝ շուրջ 250 մարդ։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031