Բաժիններ՝

Թուրքիան հորդորել է Ֆրանսիային չմիջամտել երկրի ներքին գործերին

Պաշտոնական Անկարան մեղադրել է Ֆրանսիային Թուրքիայի ներսում իրականացվող դատական գործընթացներին միջամտելու փորձ անելու մեջ։ Այն բանից հետո, ինչ Ֆրանսիայի ԱԳՆ-ն հուլիսի 7-ին իր մտահոգությունն էր հայտնել թուրք ընդդիմադիր մի շարք գործիչների, այդ թվում և Ադանայի, Անթալիայի, Ադըյամանի քաղաքապետերի ձերբակալությունների առնչությամբ, Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունը հանդես է եկել պատասխան հայտարարությամբ։

Ֆրանսիայի արտաքին քաղաքական գերատեսչությունից կոչ էին արել թուրքական իշխանություններին հարգել սեփական քաղաքացիների ու ընդդիմադիր պատգամավորների իրավունքները՝ ապահովելով արդար դատավարության ու խոսքի ազատության իրավունքի իրացումը։

«Մենք մերժում ենք Ֆրանսիայի Եվրոպայի և արտաքին գործերի նախարարության արած հայտարարությունը, որն իր տեսակով մեր երկրի ներսում դատական գործընթացներին միջամտելու բնույթ ունի։ Թուրքիան ապահովում է իր բոլոր քաղաքացիների արդար ու անաչառ դատավարության իրավունքը՝ օրենքի գերակայության սկզբունքին համապատասխան»,-ասվում է Թուրքիայի ԱԳՆ հայտարարության մեջ։ Թուրքական կողմը խորհուրդ է տվել Ֆրանսիային հարգել իրենց ներքին օրենսդրությունը և դատական ​​համակարգի անկախությունը, «խուսափել այլ երկրների հասցեին քաղաքական հայտարարություններից և կենտրոնանալ սեփական ներքին խնդիրների վրա»։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031