 
                        Մասկը հրաշալի տղա է, նրան մեծ ապագա է սպասվում. Թրամփ
 
                                    ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, ամերիկացի ձեռնարկատեր և միլիարդատեր Իլոն Մասկի հետ հրապարակային կոնֆլիկտից հետո, ասել է, որ նրան համարում է «հիանալի տղա», որը «կհաջողի»։
«Կարծում եմ՝ նա հիանալի տղա է։ Ես նրա հետ շատ չեմ խոսել, բայց կարծում եմ՝ Իլոնը հիանալի տղա է, և գիտեմ, որ նրա մոտ միշտ ամեն ինչ լավ է լինելու», – ասել է նա Fox News-ին տված հարցազրույցում։
Թրամփը հավելել է, որ Մասկին համարում է խելացի և հիշում է ձեռնարկատիրոջ աջակցությունը նախագահական մրցավազքի ժամանակ։
 
  
  
  
 
                                    
 
                         
                         
                         
                         
                         
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                    
 
                         
                         
                         
                        