
ԱՄՆ-ն Իրանին նախազգուշացրել է զերծ մնալ իրավիճակը սրելուց

ՄԱԿ-ում ԱՄՆ դեսպանի պաշտոնակատար Դորոթի Շին ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի արտակարգ նիստում կրկնել է նախագահ Դոնալդ Թրամփի նախազգուշացումը, որ «ամերիկացիների կամ ամերիկյան ռազմակայանների դեմ Իրանի ցանկացած հարձակում՝ ուղղակի կամ անուղղակի, կարժանանա ավերիչ հակահարվածի»։ Այս մասին հաղորդում է The Associated Press գործակալությունը։
Նա նշել է, որ ԱՄՆ-ն գործել է՝ հանուն Իսրայելի և ԱՄՆ քաղաքացիների պաշտպանության՝ կանխելու Իրանի կողմից միջուկային զենքի ձեռքբերումը։ Շին ասել է, որ Իրանը «մոլորեցրել» է իր միջուկային զենքի ծրագրի առումով և «խոչընդոտել է վերջին բանակցություններում բարի կամքի ջանքերին»։