«Թավշյա» իրողությունների հերթական շահառուները․ ի՞նչ են հայտարարագրել Ռուբեն Ռուբինյանն ու նրա տիկինը

ՔՊ-ական պատգամավոր, ՔՊ վարչության անդամ, ԱԺ փոխխոսնակ և անհայտ իրավական հենքով հայ-թուրքական կարգավորման գործընթացում «բանագնաց» նշանակված Ռուբեն Ռուբինյանի համար 2024 թվականը եղել է բարեբեր։

Իշխանության կարկառուն ներկայացուցիչը 2024 թվականը փակել է 47 միլիոն դրամ արժողությամբ 1 բնակարանով և 5 միլիոն դրամ արժողությամբ 1 ավտոտնակով․ ըստ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով ներկայացրած տարեկան հայտարարագրի՝ պատգամավորը երկու գույքն էլ տնօրինում է միանձնյա։ Այս գույքերը նա գնել է «Կանաչ թաղ» կառուցապատող ընկերությունից, որն, ըստ իրավաբանական անձանց ռեգիստրի, գրանցվել է 2019 թվականին։

2024 թվականի տարեվերջին զրոյացվել են բնակարանի և ավտոտնակի երկու՝ 45,5 միլիոն դրամ և 5 միլիոն դրամ փոխառությունները։

Պաշտոնյան նշել է, որ ունի բանկային ավանդներ՝ 2,5 միլիոն և 5 միլիոն դրամի չափով, նաև՝ բանկային հաշիվների մնացորդներ, որոնք տարեսկզբին կազմել են 10 միլիոն 396,107 դրամ, իսկ տարեվերջին՝ 2 մլն 784,178 դրամ։

Կարդացեք նաև

Ռուբեն Ռուբինյանի՝ հաշվետու տարվա 17 միլիոն 373,544 դրամ եկամուտը գոյացել է Ֆինանսների նախարարությունից ստացած 2 միլիոն 836,705 դրամ եկամտային հարկի վերադարձից, «Ինեկոբանկից» ստացած 307,479 դրամ այլ եկամուտներից և ԱԺ աշխատակազմից ստացած 14 միլիոն 229,360 դրամ աշխատավարձից և/ կամ դրան հավասարեցված այլ վճարումներից։

Ըստ հայտարարագրում առկա արձանագրման՝ իշխանական պատգամավորի վարկի մայր գումարի մնացորդի չափը 2024 թվականի դեկտեմբերի 31-ի դրությամբ կազմել է 31 միլիոն 302,029 դրամ․ հիփոթեքի առարկա է նշվել բնակարանը։

Նա վարկի մարմանն ուղղել է 3 միլիոն 609,137 դրամ։

Անշարժ գույքի վերանորոգմանն էլ պաշտոնյան ուղղել է 5 միլիոն 275,940 դրամ։

Ռուբեն Ռուբինյանի կինը՝ Մարիամ Հաջի-Հակոբյանը, նաև նրա գործընկերն է պաշտոնյայի կինը ԱԺ արտաքին կապերի վարչությունում գլխավոր մասնագետ է։

Մարիամ Հաջի-Հակոբյանը հայտարարագրել է հաշվետու տարվա 18 մլն 214,553 դրամ եկամուտ, որը գոյացել է «Հայէկոնոմբանկից» ստացած 13 միլիոն 291,053 դրամ փոխառությունից, Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից ստացած 300,000 դրամ միանվագ վճարումներից, ԱԺ աշխատակազմից ստացած 2 միլիոն 624,280 դրամ այլ եկամուտներից և 1 միլիոն 999,220 դրամ աշխատավարձից։

Ստացված 13 միլիոն դրամ փոխառության տողում հիփոթեքի առարկա է նշվել բնակարանը։ Հանձնված և վերադարձված փոխառությունների մասին սյունակից էլ տեղեկանում ենք, որ պարտապանը «ՄԼ Մայնինգ» կառուցապատող ՍՊԸ-ն է։

Ռուբեն Ռուբինյանի տիկնոջ բանկային ավանդները կազմել են շուրջ 1,5 միլիոն դրամ, բանկային հաշիվների մնացորդները՝ տարեսկզբին՝ 736,289 դրամ, իսկ տարեվերջին՝ 249,239.53 դրամ, կանխիկ միջոցները տարեվերջին ունեցել են հետևյալ տեսքը՝ 900 դոլար և 350,000 դրամ։

Տեսանյութեր

Լրահոս