
Այո, չզարմանաք, այս հակահայկական բարբաջանքը այսուհետ սրանց թիմային տեսլականն է. Արման Աբովյան

Արման Աբովյանը գրում է. «Այս ժամանակաշրջանը, որը մենք ապրում ենք Հայաստանում` հաստատ մտնելու է դասագրքերի մեջ ինչպես բացարձակ հակահայկական, հակապետական , ապազգային ստի, մանիպուլյացիայի և քողարկված կոլլաբորացիոնիզմի տարիներ։
Մարդկանց ուղղակի անգիտակից զանգվածի տեղ դրած սրանց խելքներին ինչ փչում է դուրս են տալիս։
Իհարկե հասկանալի է, որ այս իշխանությունը ուղղակի պատռվում է մեջտեղից, որ մի կերպ արդարացնի ինքը իրեն, բայց սրանց բերված փաստարկները ուղղակի մաստեր-կլաս են , թե ինչպես կարելի մարդկանց «խելառի» տեղ դնելով , ուղղակի տիեզերական մակարդակի մանիպուլացնել։
Օրինակ …համաձայն իշխանական վերջին նարրատիվների, պարզվում է , որ Արցախի կորուստը , որը չափազանց ծանրագույն հետևանքների բերեց և բերելու է Հայաստանի Հանրապետության գոյության հեռանկարների համար, սրանք ներկայացնում են որպես ձեռք բերում։ Իբր Արցախի ընկնելու փաստը, բերեց Հայաստանի Հանրապետության անկախության ամրապնդմանը և «կորցնելով Արցախը մենք ձեռք բերեցինք Հայաստանը։ Այո , չզարմանաք , այս հակահայկական բարբաջանքը այսւուհետ սրանց թիմային տեսլականն է ։
Ներողություն եմ խնդրում, հազար ներողություն և բոլորի տնից տեղից հեռու , բայց եթե համեմատական անցկացնենք , ապա սա նման է մի իրավիճակի , որ եթե ինչ որ ընտանիքում մահանում է երեխա , ապա տան տերը գալիս է և ասում է տան անդամներին-Ժողովուրդ` ոչինչ որ երեխան մահացել է… այդ երեխայի մահանալու մեջ կա դրական նոտա , մեր սառնարանում ուտելիքը կավելանան և տան մեջ սենյակ կազատվի։
Այ սա են ձեզ ասում…իսկ հիմա մտածել է պետք, ունակ են այս բարոյական նորմերից զուրկ գաղափարների կրողները գոնե տեսականորեն ապահովել Հայաստանի անվտանգությունը ։ Կարծում եմ հարցս հռետորական է»։