Բաժիններ՝

ԱՄՆ-ն արդեն այս ամառ կարող է զրկվել իր պետական ​​պարտքը սպասարկելու հնարավորությունից

Միացյալ Նահանգներն արդեն այս ամռան կեսերին կամ վերջին կարող է զրկվել պետական ​​պարտքը սպասարկելու հնարավորությունից: Այս մասին հունիսի 11-ին Կոնգրեսում կայացած լսումների ժամանակ հայտարարել է ԱՄՆ ֆինանսների նախարար Սքոթ Բեսենթը։

Նա այդպես է պատասխանել պարտքի մարման համար նախատեսված ռեսուրսների սպառման ենթադրյալ ժամկետի վերաբերյալ հարցին՝ նշելով, որ իրավիճակը դինամիկ է զարգանում, ուստի անհնար է ճշգրիտ ամսաթիվ նշել։

ԱՄՆ պետական ​​պարտքը գերազանցել է 36.9 տրիլիոն դոլարը։

Ավելի վաղ նախարարը կանխատեսել էր, որ այսպես կոչված «X ամսաթիվը» կլինի արդեն օգոստոսին, եթե Կոնգրեսը չբարձրացնի պարտքի սահմանաչափը։ Բեսենթի կարծիքով, այդ ընթացքում օրենսդիրները կարող են արձակուրդ գնալ, ինչը լրացուցիչ ռիսկեր է ստեղծում ԱՄՆ պետական ​​պարտքի սպասարկման համատեքստում։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս   Հուլիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30