
Հայաստանի նախագահն ու ԱԳ նախարարը հանդիպել են Արգենտինայի նախագահին

Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն ու Արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը՝ Նիցցայում անցկացվող Օվկիանոսի հարցերով ՄԱԿ 3-րդ համաժողովի շրջանակներում, հանդիպել են Արգենտինայի նախագահ Խավիեր Միլեյին։
Այս մասին նշված է Արարատ Միրզոյանի X-ի միկրոբլոգում կատարված գրառման մեջ, որում ԱԳ նախարարն իր տպավորություններով է կիսվել տեղի ունեցած համաժողովից։
«Լեռներից մինչև օվկիանոսներ, Հայաստանից մինչև Արգենտինա. ուրախ եմ մասնակցել Օվկիանոսի հարցերով ՄԱԿ 3-րդ համաժողովին՝ որպես Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանի պատվիրակության մաս։
Օվկիանոսի հարցերով ՄԱԿ 3-րդ համաժողովը կարևոր ներգրավվածություն էր, քանի որ մենք՝ միջազգային գործընկերների վստահության և աջակցության շնորհիվ, լավագույն ջանքերը գործադրեցինք Հայաստանում կայանալիք շատ հաջող և արդյունքների միտված ՄԱԿ-ի Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովն (COP-17) անցկացնելու համար»,-ասված է ՀՀ ԱԳ նախարարի գրառման մեջ։