Բաժիններ՝

Բրազիլիան նվաճել է Մունդիալ-2026-ի ուղեգիր

Բրազիլիայի ֆուտբոլի ազգային թիմն ապահովել է տեղն աշխարհի 2026 թվականի առաջնությունում:

Մունդիալի հարավամերիկյան գոտու որակավորման մրցաշարի 16-րդ տուրում Բրազիլիայի հավաքականը սեփական հարկի տակ մրցեց Պարագվայի հետ ու հաղթանակի հասավ մեկ գոլի առավելությամբ:

Այս հաղթանակի շնորհիվ Բրազիլիայի ընտրանին մրցաշարային աղյուսակում զբաղեցրեց 3-րդ տեղն ու իրավունք ստացավ մասնակցելու 2026 թվականի աշխարհի առաջնությանը:

Բրազիլիայի ֆուտբոլի ազգային հավաքականը պատմության մեջ միակ թիմն է, որ մասնակցել է աշխարհի բոլոր առաջնություններին:  

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս   Հուլիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30