Բաժիններ՝

Թուրքական ավիաընկերությունը նոր ռեկորդ է սահմանել՝ մեկ օրում 1369 թռիչք

Թուրքիայի ազգային ավիափոխադրող «Türk Hava Yolları»-ն (THY) հունիսի 9-ին սահմանել է իր պատմության ամենաբարձր օրական թռիչքների ռեկորդը՝ իրականացնելով 1369 պլանավորված ուղևորափոխադրում։ Այս մասին, ըստ ermenihaber.am-ի՝ հայտարարել է ընկերության գլխավոր տնօրեն Բիլալ Էքշին։

«Նոր ռեկորդ՝ 1369 թռիչք մեկ օրում։ Նախորդ ռեկորդը սահմանվել էր 1292 թռիչքով։ Թուրքիան զարգանում է, իսկ THY-ն թևածում է վերևից»,- գրել է Էքշին իր սոցիալական էջում։

THY-ն Եվրոպայի խոշորագույն ավիաընկերություններից մեկն է և շարունակում է ամրապնդել իր դիրքը միջազգային ավիացիոն շուկայում։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս