Բաժիններ՝

«ՆԳՆ-ն ապացուցեց, որ վթարը տեղի է ունեցել Նիկոլի շարասյան համար մայրուղին խուճապահար անշարժացնելու հետևանքով»․ Երվանդ Վարոսյան

Փաստաբան Երվանդ Վարոսյանը գրում է․ «Չգիտեմ, թե ինչ էր ուզում ապացուցել ՆԳՆ-ն, բայց արդյունքում ապացուցեց, որ վթարը տեղի է ունեցել Նիկոլի շարասյան համար մայրուղին խուճապահար անշարժացնելու հետևանքով»։

Նշենք, որ այսօր Արմաշ գյուղում Փաշինյանի ավտոշարասյան շտապելու պատճառով ոստիկանությունը կանգնեցրել էր երթեւեկությունը, որից հետո վթար էր տեղի ունեցել։ Այսինքն, ստացվում է՝ հերթական անգամ Փաշինյանի ավտոշարասյան պատճառով վթար տեղի ունեցավ։ Հիշեցնենք նաև, որ տարիներ առաջ էլ Փաշինյանին ուղեկցող ավտոմեքենաներից մեկն էլ վթարի էր եթարկել հղի Սոնա Մնացականյանին, որը մահացել էր։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս   Հուլիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30