Բաժիններ՝

Էդուարդ Սպերցյանի ծառայություններով հետաքրքրված է իսպանական «Սևիլիա»-ն. ռուսական ԶԼՄ-ներ

Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի ու ռուսական «Կրասնոդար»-ի կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանի ծառայությունով հետաքրքրված է իսպանական «Սևիլիա»-ն:

Այս մասին գրում են ռուսական ԶԼՄ-ները:

Նշվում է, որ իսպանական ակումբը դիտարկում է ամյա ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում  24-ամյա հայ կիսապաշտպանին ձեռք բերելու հնարավորությունը:Ըստ ռուսական ԶԼՄ-ների՝ ֆուտբոլիստի  ծառայություններով հետաքրքրված է անձամբ «Սևիլիա»-ի գլխավոր մարզիչ Խոակին Կապառոսը, որը նախկինում նրա հետ աշխատել է Հայաստանի հավաքականում:

Անցած մրցաշրջանում բոլոր մրցաշարերում «Կրասնոդար»-ի կազմում անցկացրած 34 խաղում Էդուարդ Սպերցյանը դարձել է 11 գոլի և 7 գոլային փոխանցման հեղինակ:

Կիսապաշտպանի պայմանագիրը ակումբի հետ նախատեսված է մինչև 2026 թվականի հունիսի 30-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս