Շոյգուն բանակցություններ է վարել Կիմ Չեն Ընի հետ՝ քննարկելով Ուկրաինայի և Կորեական թերակղզու շուրջ ստեղծված իրավիճակը

Հունիսի 4-ին Ռուսաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Սերգեյ Շոյգուն կարճատև աշխատանքային այցով մեկնել է Հյուսիսային Կորեայի մայրաքաղաք Փհենյան, հայտնել է ԿԺԴՀ-ում Ռուսաստանի դեսպանատունը։

Հաղորդագրության համաձայն՝ Շոյգուին Փհենյանում ընդունել է ԿԺԴՀ առաջնորդ Կիմ Չեն Ընը։

«Բարեկամական փոխըմբռնման մթնոլորտում անցած զրույցի ընթացքում քննարկվել են տարբեր ոլորտներում համագործակցության հարցեր, ինչպես նաև մտքերի փոխանակում է տեղի ունեցել ուկրաինական ճգնաժամի շուրջ ստեղծված իրավիճակի և Կորեական թերակղզու վերաբերյալ», – գրել է Ռուսաստանի դեսպանատունը։

Նույն օրը Սերգեյ Շոյգուն վերադարձել է Ռուսաստան։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս   Հուլիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30