Որոշ քաղաքական գործիչների և եկեղեցամերժ անձանց հիվանդ երևակայություններից այն կողմ՝ Եկեղեցին մնում է Մարդու կողքին. Տիրատուր քահանա Սարդարյան

Բադեն-Վյուրթեմբերգի Հայ Համայնքի հոգևոր հովիվ Տիրատուր քահանա Սարդարյանը գրում է. «Որոշ քաղաքական գործիչների եւ եկեղեցամերժ անձանց հիվանդ երևակայություններից այն կողմ՝ Եկեղեցին մնում է Մարդու կողքին։

Արթիկ, Հայաստան։ Մի սենյակ, մի փոքրիկ տղա, մի տատիկ։ Եվ մի զրույց, որը ամենայն լրջությամբ ընկալում է մարդուն իր էության ու լինելիության մեջ, արժանապատվորեն, նկատելով մարդուն իր հոգսերի, ցավերի, վախերի, մտահոգությունների բայց նաև երազանկների ու իղձերի ամբողջականության մեջ:

Այն պահին, երբ որոշ գործիչներ փորձում են վարկաբեկել Եկեղեցին կամ հարցականի տակ դնել նրա դերը, Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին շարունակում է իր ճանապարհը՝ մարդու կողքին լինել, ճանապարհ ցույց տալ, ուղեկից լինել։ Ոչ թե խոսքով, այլ գործով ու աղոթքով։

Մեր Եկեղեցին մխիթարում է, երբ ուրիշները պառակտում են։ Նա ուժ է տալիս, երբ աշխարհը կարծես շուռ է գալիս։ Եվ նա հույս է սերմանում, հատկապես այնտեղ, որտեղ աղքատությունն ու մեկուսացումը դարձել են առօրյա իրականություն։

Որովհետև Հայ Եկեղեցին չուլան չէ, ոչ ել անցյալ է — այլ Հայ Մարդու միասնական, արժանապատիվ և պատասխանատու ներկան ու ապագան է»:

Տեսանյութեր

Լրահոս