Բաժիններ՝

Հունգարիան, հակառակ ԵՄ-ի, կաջակցի ՌԴ-ի և Ուկրաինայի միջև հակամարտության կարգավորմանը. Օրբան

Հունգարիան աջակցում է ռուս-ուկրաինական հակամարտության կարգավորմանն ուղղված ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ջանքերին այն դեպքում, երբ Եվրամիությունը ձգտում է, որպեսզի այն շարունակվի:

Ինչպես տեղեկանում ենք «Ինտերֆաքս» գործակալությունից, այդ մասին հայտարարել է Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը։

«Մենք պետք է ընդունենք այն փաստը, որ անդրատլանտյան միասնությունը կտրուկ խախտվել է։ Դեռ երբեք նման անջրպետ չի եղել Թրամփի գլխավորած հաշտության կողմնակիցների և Բրյուսելի ու Կիևի առաջնորդների միջև, որոնք ցանկանում են շարունակել մարտական գործողությունները», – գրել է նա սոցիալական հարթակներում։

Վարչապետն ընդգծել է, որ Հունգարիան «կմնա խաղաղության կողմում», նույնիսկ եթե դա հանգեցնի այն բանին, որ Բրյուսելի հետ նրա քննարկումները դառնան «ավելի աղմկոտ»։

«Մենք պետք է պատրաստ լինենք այն բանին, որ Հունգարիան կենթարկվի կրկնակի ուժով հարձակման, քանի որ Հունգարիան նախագահ Թրամփի դաշնակիցն է, իսկ Հունգարիան խաղաղություն է ցանկանում», – հայտարարել է Օրբանը։

Նրա խոսքով՝ պետք է պատրաստ լինել այն բանին, որ «Հունգարիայի դեմ գաղտնի ծառայությունների գործողությունները, զրպարտչական արշավները և պատերազմի քարոզչությունը կշարունակվեն էլ ավելի մեծ ուժով»։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս