Բաժիններ՝

Զելենսկին կողմ է Էրդողանի առաջարկին՝ հանդիպելու Պուտինի և Թրամփի հետ

Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին հայտարարել է, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն իր հետ զրույցում առաջարկել է 4 ղեկավարների հանդիպում անցկացնել, որին կմասնակցեն իրենք երկուսը, ինչպես նաև ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ու ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։ Այս մասին հաղորդում է The Associated Press գործակալությունը։ 

«Ես նրան ասացի, որ աջակցում եմ ղեկավարների գագաթնաժողովին, որովհետև ինձ մոտ այնպիսի տպավորություն է, որ հրադադար տեղի չի ունենա՝ առանց նման հանդիպման», – ասել է Զելենսկին։ 

Իր հերթին, Սպիտակ տան մամուլի քարտուղար Քերոլայն Լևիթը հայտնել է, որ նախագահ Դոնալդ Թրամփը պատրաստ է հանդիպել Վլադիմիր Պուտինի և Վոլոդիմիր Զելենսկիի հետ։

«Նախագահն ասել է, որ պատրաստ է հանդիպման, եթե գործը հասնի դրան, բայց նա ցանկանում է, որ այդ երկու ղեկավարները և երկու կողմերը միասին նստեն բանակցությունների սեղանի շուրջ», – ասել է Լևիթը։ 

Նա շեշտել է, որ Թրամփը ցանկանում է, որ այս պատերազմն ավարտվի բանակցությունների սեղանի շուրջ։ Հունիսի 2-ին Ստամբուլում կայացել է ռուս-ուկրաինական բանակցությունների երկրորդ փուլը։ Կողմերը պայմանավորվել են ռազմագերիների փոխանակման շուրջ, սակայն հրադադարի հասնելու մասով մեծ առաջընթաց չի գրանցվել։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս   Հուլիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30