Երկրները պետք է ունենան անվտանգության երաշխիքներ, բայց ոչ ուրիշների հաշվին․Պուտին

Անվտանգության հարցերը համակարգող բարձրաստիճան ներկայացուցիչների տասներեքերորդ միջազգային հանդիպումը Մոսկվայում տեղի է ունենում մայիսի 27-29-ը։

Կարևոր է, որ Եվրասիան լինի խաղաղության և կայունության տարածք։ Անվտանգության նոր ճարտարապետությունը պետք է լինի հավասար և անբաժանելի. բոլոր պետությունները պետք է ստանան սեփական անվտանգության ամուր երաշխիքներ, բայց ոչ ի հաշիվ այլ երկրների անվտանգության և շահերի: Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։

«Կարևոր է մեր մայրցամաքը դարձնել խաղաղության և կայունության տարածք, կայուն տնտեսական, սոցիալական և մշակութային զարգացման օրինակ», – Մոսկվայում անվտանգության հարցերը համակարգող բարձրաստիճան ներկայացուցիչների միջազգային հանդիպման մասնակիցներին ուղղված տեսաուղերձում ասել է Պուտինը:

Նրա խոսքով՝ Ռուսաստանի մոտեցումները մնում են սկզբունքային և անփոփոխ։
«Բազմիցս ասել եմ և կրկնում եմ՝ մենք համոզված ենք, որ անվտանգության նոր ճարտարապետությունը պետք է լինի հավասար և անբաժանելի, այսինքն՝ բոլոր պետությունները պետք է ստանան սեփական անվտանգության ամուր երաշխիքներ, բայց ոչ ի հաշիվ այլ երկրների անվտանգության և շահերի», – ասել է Պուտինը:

Ինչպես նշել է Ռուսաստանի նախագահը, Եվրասիայում անվտանգության համընդհանուր համակարգի ստեղծման հիմք կարող են դառնալ փոխգործակցության այնպիսի ձևաչափեր, ինչպիսիք են ՇՀԿ-ն, ԵԱՏՄ-ն, ՀԱՊԿ-ը:

«Կարծում ենք, որ նման ունիվերսալ համակարգի անվտանգության ստեղծման համար հիմք կարող էին դառնալ փոխգործակցության արդեն իսկ գոյություն ունեցող և լավ հաստատված բազմակողմ ձևաչափերը, ինչպիսիք են Շանհայի համագործակցության կազմակերպությունը, Եվրասիական տնտեսական միությունը, Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը, Հարավարևելյան Ասիայի պետությունների ասոցիացիան և այլն»,-ասել է Ռուսաստանի նախագահը:

Հավելենք, որր անվտանգության հարցերը համակարգող բարձրաստիճան ներկայացուցիչների տասներեքերորդ միջազգային հանդիպումը տեղի է ունենում Մոսկվայում 2025 թվականի մայիսի 27-29-ը՝ ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղար Սերգեյ Շոյգուի նախագահությամբ:

Տեսանյութեր

Լրահոս