
Փաշինյանը արձակուրդ է վերցրել

Նիկոլ Փաշինյանը որոշում է ստորագրել, ըստ որի՝ մայիսի 22-23-ը կլինի արձակուրդում։ Արձակուրդում գտնվելու ընթացքում վարչապետին կփոխարինի փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը։
«Ղեկավարվելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքի 18-րդ հոդվածի 4-րդ մասով՝
1. Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանին տրամադրել 2024-2025 թվականների աշխատանքային տարվա ամենամյա արձակուրդի մասը՝ 2 աշխատանքային օր տևողությամբ՝ 2025 թվականի մայիսի 22-23-ը ներառյալ:
2. Արձակուրդում գտնվելու ընթացքում Հայաստանի Հանրապետության վարչապետին կփոխարինի Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը»,- ասված է որոշման մեջ: