Բաժիններ՝

Հունգարիայի խորհրդարանը կողմ է քվեարկել Միջազգային քրեական դատարանից դուրս գալուն

Հունգարիայի խորհրդարանը մայիսի 20-ին կայացած նիստում կողմ է արտահայտվել Միջազգային քրեական դատարանից երկրի դուրս գալուն:

Այս մասին հաղորդում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը՝ վկայակոչելով խորհրդարանի կայքում հրապարակված տվյալները։

Օրինագծին կողմ է քվեարկել 134 պատգամավոր, դեմ՝ 37, ևս 7-ը ձեռնպահ է մնացել։

Օրինագծի հիմնավորման մեջ արտաքին գործերի և արտաքին տնտեսական կապերի նախարար Պետեր Սիյարտոն, որը փաստաթուղթը ներկայացրել էր խորհրդարան, նշել է, որ Հունգարիան «կտրականապես մերժում է միջազգային կազմակերպությունների և հատկապես քրեական դատարանների օգտագործումը քաղաքական նպատակներով» և հիշեցրել, որ Միջազգային քրեական դատարանի Հռոմի ստատուտը չի հրապարակվել Հունգարիայի կողմից, հետևաբար, չի դարձել Հունգարիայի ազգային իրավունքի մաս։

Ապրիլի սկզբին Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանն Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի՝ Բուդապեշտ կատարած այցի ժամանակ հայտարարել էր, որ իր երկիրը որոշում է ընդունել դուրս գալ Միջազգային քրեական դատարանից, քանի որ կարծում է, թե վերջին տարիներին կազմակերպությունն անկողմնակալից վերածվել է քաղաքականի։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս