Բաժիններ՝

Պուտինը և Թրամփը քննարկել են ՌԴ-ի և Ուկրաինայի միջև ամենաբարձր մակարդակով ուղիղ շփումները

Ռուսաստանի և Ուկրաինայի միջև ամենաբարձր մակարդակով ուղիղ շփումների թեման քննարկվել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի զրույցի ընթացքում: Ինչպես տեղեկանում ենք «Ինտերֆաքս» գործակալությունից, այդ մասին հայտնել է Կրեմլի ներկայացուցիչ Դմիտրի Պեսկովը։

«Անշուշտ, քննարկվել է Ռուսաստանի և Ուկրաինայի միջև ուղիղ շփումների և ուղիղ շփումները շարունակելու թեման», – լրագրողներին ասել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղարը՝ պատասխանելով Պուտինի և Թրամփի միջև մայիսի 19-ին կայացած զրույցին վերաբերող համապատասխան հարցին։

Պարզաբանող հարցին, թե արդյոք խոսք եղել է Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բարձր մակարդակի շփումների մասին, Պեսկովը պատասխանել է. «Իհարկե»։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031