Ներկայումս ՀՀ-ն ունի հստակ դիրքորոշում հարևանների հետ բարիդրացիական հարաբերություններ հաստատելու հարցի շուրջ. Վահագն Խաչատուրյան

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը Սուրբ աթոռ (Վատիկան) կատարած աշխատանքային այցի ընթացքում Հռոմի Սուրբ Նիկողայոս Հայ Կաթողիկե եկեղեցուն կից Լևոնյան վարժարանում հանդիպել է Տանն Կիլիկիո Կաթողիկե Հայոց կաթողիկոս-Պատրիարք Ամենապատիվ և Գերերջանիկ Տ.Տ. Ռաֆայել Պետրոս 21-րդ Մինասյանի և վարժարանի սաների հետ:

Հանդիպման ընթացքում նախագահ Խաչատուրյանն անդրադարձել է Հայաստանի ներքին ու արտաքին ընդհանուր իրադրությանը, առկա հիմնախնդիրներին և վերջիններիս լուծման նկատմամբ հայաստանյան իշխանությունների որդեգրած սկզբունքներին:

Նախագահն ընդգծել է, որ ներկայումս Հայաստանն ունի հստակ դիրքորոշում տարածաշրջանում խաղաղության հասնելու և հարևանների հետ բարիդրացիական հարաբերություններ հաստատելու հարցերի շուրջ:

Հանդիպման ավարտին նախագահն անմիջական մթնոլորտում պատասխանել է ներկաներին հուզող հարցերին:

Տեսանյութեր

Լրահոս