
Իրանն ուրանը կհարստացնի՝ անկախ ԱՄՆ-ի հետ համաձայնության ձեռք բերումից. Աբբաս Արաղչի

Իրանն ուրանը կհարստացնի անկախ այն բանից՝ արդյոք համաձայնություն ձեռք կբերվի Միացյալ Նահանգների հետ, թե ոչ:
Այս մասին հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին։
«Եթե ԱՄՆ-ն ցանկանում է համոզված լինել, որ Իրանը միջուկային զենք չի ունենա, ապա նման համաձայնագիրը հասանելի է, և մենք պատրաստ ենք լուրջ երկխոսության, որպեսզի հասնենք այնպիսի լուծման, որն ընդմիշտ կապահովի այդ արդյունքը։
Սակայն ուրանի հարստացումն Իրանում կշարունակվի ինչպես համաձայնության հասնելու դեպքում, այնպես էլ առանց դրա», – Արաղչին գրել է X սոցիալական հարթակում։
Իրանի ԱԳ նախարարը հավելել է, որ ԱՄՆ բանակցողների հրապարակային հայտարարությունները տարբերվում են մասնավոր կերպով արված հայտարարություններից։
Ավելի վաղ ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆը հայտարարել էր, որ Վաշինգտոնն «Իրանին թույլ չի տա նույնիսկ 1%-ի հասցնել ուրանի հարստացման մակարդակը»։
Մայիսի 11-ին Օմանում տեղի է ունեցել ԱՄՆ-ի և Իրանի միջև անուղղակի բանակցությունների չորրորդ փուլը։ Իրանի և ԱՄՆ-ի պատվիրակությունները գլխավորում էին Արաղչին և Ուիթքոֆը։
Դրանից հետո Իրանի արտգործնախարարը հայտնել է մի շարք զիջումների գնալու պատրաստակամության և այն մասին, որ կողմերը պայմանավորվել են շարունակել բանակցությունները։