Հայաստանի ԱԳՆ-ն շնորհավորել է Նորվեգիային Սահմանադրության օրվա առթիվ

Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը շնորհավորական ուղերձ է հղել Նորվեգիայի Թագավորությանը Սահմանադրության օրվա կապակցությամբ՝ խաղաղություն և բարգավաճում մաղթելով Նորվեգիայի բարեկամ ժողովրդին։

ԱԳՆ-ն շնորհավորական ուղերձը հրապարակել է X-ի միկրոբլոգում։

«Ջերմորեն շնորհավորում ենք Նորվեգիայի Թագավորությանը՝ Սահմանադրության օրվա կապակցությամբ։ Հայաստանը բարձր է գնահատում ժողովրդավարական սկզբունքներին մեր համատեղ նվիրվածությունը և անհամբեր սպասում է Նորվեգիայի հետ համագործակցության խորացմանը թե՛ երկկողմ, թե՛ բազմակողմ ձևաչափերով։ Խաղաղություն և բարգավաճում ենք մաղթում Նորվեգիայի բարեկամ ժողովրդին»,-նշված է ԱԳՆ գրառման մեջ։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031