Բաժիններ՝

Տավուշում բախվել են շտապօգնության ավտոմեքենան ու «Nissan»-ը. տուժածներ կան

Տավուշի մարզում շտապօգնության մեքենայի մասնակցությամբ վթար է տեղի ունեցել։ Տեղեկությունը հայտնում է shamshyan.com-ը։

Ժամը 13:50-ի սահմաններում Իջևան-Բերդ ավտոճանապարհի սկզբնամասում բախվել են շտապօգնության ավտոմեքենան և «Nissan» մակնիշի ավտոմեքենան։

Վթարի հետևանքով տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով «Բերդ» բժշկական կենտրոն են տեղափոխվել շտապօգնության վարորդը, բժիշկը, բուժքույրը և «Nissan»-ի վարորդը։

Ըստ նախնական տվյալների՝ շտապօգնության ավտոմեքենան հաշվառված է Արծվաբերդի առողջության կենտրոնի հաշվեկշռում։

Վթարի հանգամանքները պարզվում են։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031