«Թիթեղը հարվածեց, պատռվածք էի ստացել, Աստծո և բժիշկների շնորհիվ արդեն լավ ենք». ծննդկան

Մայիսի 11-ին Երևանում ուժեղ քամին պոկել էր տանիքի թիթեղը և հարվածել հղի կնոջը, որի հետևանքով նա վնասվածք էր ստացել և տեղափոխվել «Էրեբունի» բ/կ։

Բժիշկներին հաջողվել է փրկել և՛ մոր, և՛ երեխայի կյանքը, այս պահին նրանք բժիշկների հսկողության տակ են։

Այսօր «Էրեբունի» ծննդատանը 23-ամյա կինը պատմեց տեղի ունեցածի և բժիշկների կատարած հրաշքի մասին, որի արդյունքում իրենք ողջ են մնացել։

«Մայիսի 11-ին դուրս էի եկել բալիկիս տուն տանելու համար, որպեսզի չվնասվի, քամի էր, սակայն ես իրեն չհասա։ Տանիքից թիթեղը պոկվեց ու ինձ վնասեց։ Դրա հետևանքով պատռվածք ստացա ու արյունահոսեցի, դրանից հետո մեր հարևանուհին ինձ տեղափոխեց հիվանդանոց։ Շատ կարճ ժամանակ անց բժշկուհի Նարա Սուրենովնան և Անահիտ Հովիկովնան կարճ ժամանակում կազմակերպեցին կեսարյան հատումը։ Բալիկս ծնվեց, փառք Աստծո, հիմա և՛ ես, և՛ բալիկս որոշակի փոփոխություններ ունենք, շնորհիվ շատ լավ բժշկական անձնակազմի և հիվանդանոցի տնօրինության, որը մեզ յուրահատուկ ձևով է վերաբերվում»,- նշեց Ռուզաննա Հարությունյանը։

Կարդացեք նաև

Հարվածը 23-ամյա կինը ստացել է որովայնին, հարվածից հետո մտածել է, որ փոքրիկը չի փրկվի, սակայն, ինչպես նա է ասում՝ Աստծո և հրաշք բժիշկների շնորհիվ երեխայի կյանքը փրկված է և վիճակը դեպի լավն է գնում։

«Ծնվել է աղջիկ, Մարինե ենք անվանակոչել, իմ 3-րդ բալիկն է։ Երեխային դեռևս չեմ տեսել, միայն նկարներով եմ տեսել։ Վիճակը կայուն է, արհեստական են կերակրում։

Այո, բալիկս ինձ փրկել է, եթե նա և բժշկական անձնակազմը, ու առաջին հերթին Աստված՝ չլինեին, չէի փրկվի, բժիշկները շատ մեծ գործ են կատարել»,- շեշտեց նա։

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս