Բաժիններ՝

Թուրքիայի ԱԳ նախարարն անդրադարձել է Քուրդիստանի աշխատավորական կուսակցության ինքնալուծարմանը

Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանն անդրադարձել է Քուրդիստանի աշխատավորական կուսակցության ինքնալուծարմանը:

Ինչպես հայտնում են թուրքական ԶԼՄ-ները: Ֆիդանը Քուրդստանի աշխատավորական կուսակցության (PKK) ինքնալուծարումն անվանել է կարևոր քայլ և նշել, որ չնայած առաջընթացին՝ դեռ շատ քայլեր պետք է ձեռնարկվեն։ 

Ֆիդանը հայտնել է նաև, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը կառավարության նիստից հետո այսօր դիմելու է հանրությանը և իր կարծիքն է հայտնելու  PKK-ի ինքնալուծարման հարցով։

Թեմային անդրադարձել է նաև Թուրքիայում իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության խոսնակ Օմեր Չելիքը:  

Նա նշել է, որ PKK-ի ինքնալուծարումը կարևոր է «առանց ահաբեկչության Թուրքիայի» ստեղծման հարցում և հավելել, որ Էրդողանը կհայտարարի այս գործընթացի հաջորդ քայլերի մասին:  

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031