Բաժիններ՝

Լուլա դա Սիլվան Չինաստանի և Ֆրանսիայի իշխանությունների հետ կքննարկի Ուկրաինայի հարցը

Բրազիլիայի նախագահ Լուլա դա Սիլվան հայտարարել է, որ Ռուսաստան կատարած այցից հետո կմեկնի Պեկին, որտեղ Չինաստանի նախագահ Սի Ծինփինի հետ կքննարկի Ուկրաինայում խաղաղ կարգավորման հնարավորությունները:

Ավելի ուշ Բրազիլիայի առաջնորդը մտադիր է բանակցություններ վարել Ֆրանսիայի իշխանությունների հետ:

«Խաղաղության հարցը քննարկելու եմ Սի Ծինփինի հետ, այնուհետև՝ ​​Ֆրանսիայի հետ, քանի որ այս հարցում Բրազիլիային հետաքրքրող միակ բանն աշխարհում նորմալ հարաբերություններին հնարավորինս շուտ վերադարձն է», -լրագրողների հետ զրույցում նշել է Լուլա դա Սիլվան։ 

Նրա խոսքով՝ Բրազիլիան կշարունակի երկխոսությունը նրանց հետ, ովքեր իսկապես նվիրված են Ուկրաինայում խաղաղության հասնելուն։ 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս