
Էլ ռուսական սադրանք, էլ Բուչա, էլ գող փիսո․ ի վերջո, ո՞վ է լшփել մանկապարտեզի շինարարության փողը․ Միհրան Հակոբյան

Մեսրոպ Մանուկյանն ու Արթուր Չախոյանը տեսանյութով ներկայացնում են, թե պետական փողերով ինչ որակի շինարարություն է արվել Նոր Նորք վարչական շրջանի մի մանկապարտեզում:
Այնուհետև դա վերածվում է փոխադարձ հայհոյանքների, հետո շատով մեկին ծեծելու փաստի: Եվ, քանի որ բորենու նման շատով Արթուր Չախոյանի վրա հարձակվողները վեցնոցի մոտ վեցնոց աշխատող կուսակցությունից են, Սարգսյան Արամը թևերը քշտում ու մտնում է պարահրապարակ՝ էլ ռուսական սադրանք, էլ Բուչա, էլ Պապլավոկի դեպք, էլ Մարտի 1, էլ գող փիսո… Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է պատմական գիտությունների թեկնածու Միհրան Հակոբյանը․
«Եվ, այս թոհուբոհի մեջ կորում է գլխավորը. փաստացի, մանկապարտեզի շինարարության փողը լափել են ու պարզ չի, թե ով է լափել՝ շինարա՞րը, քաղաքապե՞տը, թաղապե՞տը, թե՞ շարքային մի խուժանի թաղապետ դարձրած Սարգսյան Արամը:
Եթե կան մարդիկ, որ հավատում են, թե Սարգսյան Արամն իր կուսակցությունն անվճար է կցել վեցնոցին, ցավակցենք այդ մարդկանց և անցնենք առաջ: Բայց չմոռնանաք, գլխավորը՝ ի վերջո, ո՞վ է լափել մանկապարտեզի շինարարության փողը»,- գրել է նա։