Բաժիններ՝

Գվարդիոլան կհեռանա «Մանչեսթեր Սիթիից»

«Մանչեսթեր Սիթիի» կատալոնացի գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան չի երկարաձգի համագործակցությունն անգլիական ակումբի հետ։ Նրա պայմանագիրը կավարտվի 2027թ․ հունիսին։

«Ես կհեռանամ պայմանագրիս ավարտից հետո։ Վստահ եմ։ Պատրաստվում եմ դադար վերցնել մարզչական կարիերայում։

Բոլոր մարզիչներն էլ ցանկանում են հաղթել եւ մնալ պատմության մեջ։ Ես հավատում եմ, որ «Բարսելոնայի», «Բավարիայի» եւ «Սիթիի» երկրպագուները հաճույք ստացել են այս տարիների ընթացքում։

Մարզիչի աշխատանքում ի հայտ են եկել նոր մարտահրավերներ, եւ ես չգիտեմ՝ ինչ կլինի ապագայում»,- Գվարդիոլայի խոսքը մեջբերում է BBC-ն։

54-ամյա մասնագետը 2016 թվականից է գլխավորում «Մանչեսթեր Սիթին»։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031