Սրանք երկիրը փորձադաշտի են վերածել ու պետք լինի երկիրը արյան գետերի էլ կվերածեն, միայն թե պահեն աթոռը․ Տիգրան Աբրահամյան

Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Ինչ-որ մեկը դեռ կասկածում է՞, որ մի օր էլ փողոցում կամ ԱԺ-ում Փաշինյանը գրպանից զենք կհանի ու «հանուն ինքնիշխանության» մարդ կսպանի:

Սրանք երկիրը վաղուց փորձադաշտի են վերածել ու կարծում եմ, որ այլևս զարմանալու բան չկա:

Կա դրված մեկ նպատակ. ինչ գնով էլ լինի` պահել իշխանությունը: Ու այս ճանապարհին երկրի նախաձեռնողականությունն էլ կզիջեն, ինքնիշխանությունն էլ, տարածքային ամբողջականությունն էլ: Պետք լինի երկիրը արյան գետերի էլ կվերածեն, միայն թե պահեն աթոռը:

Մեր երկրում շատերը գիտեն այս պարզ ճշմարտությունը: Սա ասում եմ նրա համար, որ իշխանություն փոխելու համար պետք է մտքում/գլխում ունենալ ճիշտ ախտորոշում և շարժվել այդ տրամաբանությամբ»:

Տեսանյութեր

Լրահոս