
Թուրքիայի զբոսաշրջության ոլորտը նոր ռեկորդներ է սահմանում

Թուրքիայի մշակույթի և զբոսաշրջության նախարարություն տվյալներով, երկիրը 2025 թվականի առաջին եռամսյակում արդեն իսկ ռեկորդային արդյունքներ է գրանցել զբոսաշրջության ոլորտում՝ ընդունելով 8․9 միլիոն զբոսաշրջիկ և ստանալով 9․5 միլիարդ դոլարի եկամուտ: Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
Մշակույթի և զբոսաշրջության նախարար Մեհմեթ Նուրի Էրսոյը հայտարարել է, որ այս ցուցանիշները գերազանցել են բոլոր ժամանակների առաջին եռամսյակի ռեկորդը, ինչը վկայում է 2025 թվականի համար սահմանված հավակնոտ նպատակների իրագործելիության մասին:
Նախարարության կողմից ներկայացված վիճակագրությունից պարզ է դառնում, որ Թուրքիան մինչև տարեվերջ ձգտում է ընդունել 65 միլիոն այցելու, ինչը նախորդ տարվա համեմատ կնշանակի 4․4% աճ: Ակնկալվող զբոսաշրջային եկամուտը կազմում է 64 միլիարդ դոլար, որը 4.7%-ով գերազանցում է նախորդ տարվա ցուցանիշը:
Թուրքիայի զբոսաշրջության ոլորտի առաջընթացը շարունակվում է նաև ապրիլին, երբ արձանագրվել է մոտ 6% աճ: Պաշտոնական տվյալների համաձայն, մայիսի և հունիսի ամրագրումները նույնպես խոստումնալից են և գերազանցում են տարեկան միջին ցուցանիշները:
Թուրքիայի զբոսաշրջության ռազմավարությունը, որն ուղղված է ծառայությունների որակի բարձրացմանը և այցելուների բազմազանության ապահովմանը, արդեն իսկ տալիս է իր պտուղները: Մասնագետների կարծիքով, ընթացիկ միտումների պահպանման դեպքում Թուրքիան 2025 թվականին կարող է դառնալ աշխարհի առաջատար զբոսաշրջային ուղղություններից մեկը: