
Շենգավիթի դատարանում խուզարկություն է ընթանում. Ո՞ր դատավորն է թիրախում

168.am-ի տեղեկություններով՝ այս պահին Ընդհանուր իրավասության քրեական դատարանի Շենգավիթի նստավայրում իրավապահ մարմինը գործողություններ են կատարվում: Ընթանում է խուզարկություն:
Մենք տեղեկացանք՝ իրավապահների ուշադրության կենտրոնում Շենգավիթի նստավայրի հայտնվելու պատճառը Արտուշ Գաբրիելյանն է: Վերջինիս Հակակոռուպցիոն կոմիտեի աշխատակիցները սակայն դեռ չեն ձերբակալել:
Ավել վաղ տեղեկացրել էինք, որ Նիկոլ Փաշինյանի սրտի դատավորներից հանրահայտ Արտուշ Գաբրիելյանի գլխին սև ամպեր են կուտակվել, նրան պաշտոնակություն է սպասվում և ոչ միայն։
ԲԴԽ-ն վերջերս կարգապահական պատասխանատվության էր ենթարկել դատավոր Արտուշ Գաբրիելյանին։
2024 թվականի սեպտեմբերի 17-ին Բարձրագույն դատական խորհուրդը (ԲԴԽ) քննել էր Երևանի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի դատավոր Արտուշ Գաբրիելյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցը։
Արտուշ Գաբրիելյանին երկար ներկայացնելու կարիք չկա: Քաղաքական հնչեղության գործերով նրա կայացրած որոշումներն ավելի քան խոսուն են: Կալանքի որոշումներ՝ Նարեկ Սամսոնյանի, Միքայել Մինասյանի, Գարիկ Գալեյանի, ընդդիմադիր ցուցարարների, այլ գործիչների նկատմամբ, Հրայր Թովմասյանի տանը խուզարկություն իրականացնելու թույլտվություն… ցանկը կարելի է շարունակել:
Մանրամասները կներկայացնենք առաջիկայում:
Հ.Գ. Քիչ առաջ տեղեկացանք, որ Արտուշ Գաբրիելյանին մեղսագրվում է կաշառքի հանցակազմ. իր վարույթում եղած քրեական գործերից մեկով կալանքից մեղադրյալ է ազատ արձակել: