Բաժիններ՝

Զելենսկին հայտարարել է, որ Հռոմում Թրամփի հետ հանդիպումը պատմական դառնալու ներուժ ունի

Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին անդրադարձել է Հռոմում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ հանդիպմանը՝ նշելով, որ հանդիպումը լավ է անցել, որի ընթացքում հաջողվել է շատ հարցեր քննարկել։

Ուկրաինայի նախագահն այդ մասին գրել է «Ֆեյսբուք»-ի իր էջում։ «Լավ հանդիպում էր։ Դեմ առ դեմ կարողացանք շատ հարցեր քննարկել։ Հույս ունենք, որ քննարկված բոլոր հարցերի շուրջ արդյունք կլինի. մեր մարդկանց կյանքերի պաշտպանություն, ամբողջական և լիակատար հրադադար, հուսալի և ամուր խաղաղություն, որը կերաշխավորի, որ պատերազմը չի կրկնվի։

Շատ խորհրդանշական հանդիպում էր, որն ունի պատմական դառնալու ներուժ, եթե մենք ընդհանուր արդյունքի հասնենք»,- գրել է Զելենսկին՝ շնորհակալություն հայտնելով ԱՄՆ նախագահին։ 

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը և Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին հանդիպել են Հռոմում՝ Հռոմի Ֆրանցիսկոս պապի հուղարկավորության արարողությունից առաջ։

Սպիտակ տունը արդյունավետ էր գնահատել հանդիպումը՝ միևնույն ժամանակ հայտնելով, որ կողմերը պայմանավորվել են Հռոմի պապի հուղարկավորության արարողությունից հետո ևս մեկ հանդիպում անցկացնել և շարունակել քննարկումները։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930