Բաժիններ՝

Ջենիֆեր Լոպեսի երևանյան համերգի տոմսերի գները հայտնի են. վաճառքը կսկսվի 4 օրից

Համաշխարհային աստղ Ջենիֆեր Լոպեսի «UP ALL NIGHT» շրջագայության շրջանակում Հայաստանում անցկացվող համերգի տոմսերի գներն արդեն հայտնի են։ Այս մասին տեղեկանում ենք սոցցանցերում երգչուհու պաշտոնական էջերից։

Նշենք, որ այս ամառ Լոպեսը ելույթ է ունենալու իր օտարերկրացի երկրպագուների համար` լինելով ոչ միայն Հայաստանում, այլև Իսպանիայում, Ղազախստանում, Լեհաստանում, ԱՄԷ–ում, Հունգարիայում, Եգիպտոսում և այլ երկրներում։

«JLoLiveIn2025 շոուի տոմսերի վաճառքը կսկսվի ապրիլի 29-ին` Երևանի ժամանակով ժամը 12։00-ին»,– գրել է երգչուհին։

Տոմսերը կարժենան 25 000-180 000 դրամ, լինելու են և՛ կանգնած հատված, և՛ «ֆան զոնա», և՛ նստած տեղեր։ Ֆան զոնայում` անմիջապես բեմի դիմաց լինելու համար երկրպագուները կվճարեն 55 000 դրամ, կանգնած հատվածում և որոշ նստատեղերում` 35 000 դրամ, իսկ մնացած նստատեղերի համար տոմսերը կարժենան 50 000 դրամ, 55 000 դրամ, 60 000 դրամ։ Բեմի աջ կողմում էլ կլինեն ամենաթանկ տոսմերը` 180 000 դրամ արժողությամբ։

Ջենիֆեր Լոպեսի երևանյան համերգը կայանալու է Վազգեն Սարգսյանի անվան հանրապետական մարզադաշտում օգոստոսի 3-ին։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս