Գերմանիան Թուրքիային կործանիչներ վաճառելու վերաբերյալ որոշում չի կայացրել

Գերմանիայի տնտեսության և կլիմայի պաշտպանության նախարարության խոսնակ Թիմ-Նիքլաս Վենցելն անդրադարձել է եվրոպական արտադրության «Eurofighter Typhoon» կործանիչները Թուրքիային վաճառելու վերաբերյալ տարածվող լուրերին: Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։

Նա ընդգծել է, որ Գերմանիայի ժամանակավոր կառավարությունը դեռևս որևէ որոշում չի կայացրել այդ հարցի շուրջ:

«Զենքի և սպառազինության արտահանման հարցերում Գալիք կառավաության կայացնելիք որոշումները նախապես չեն ընդունվելու ժամանակավոր կառավարության կողմից»,-ընդգծել է Վենցելը:

Նշենք, որ թուրքական մամուլում տարածվող լուրերի համաձայն, թուրքական կողմը հասել էր բանակցությունների այն փուլ, որտեղ արդեն պետք է որոշվեր վաճառքի գինը:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930