Հայաստանում այս տարվա առաջին եռամսյակում գրանցվել է գների աճ

Ընթացիկ տարվա առաջին եռամսյակում Հայաստանում գրանցվել է սպառողական ապրանքների և արդյունաբերական արտադրանքի գների աճ:

Այս մասին նշված է ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած ամփոփագրում:

Սպառողական գների ինդեքսը նախորդ տարվա առաջին երեք ամիսների համեմատ աճել է 2.5 տոկոսով: Մարտին՝ փետրվարի համեմատ, աճը կազմել է 0.5, իսկ նախորդ տարվա մարտի համեմատ՝ 3.3 տոկոս:

Փետրվարին՝ հունվարի համեմատ, ինդեքսը բարձր է եղել 0.1, իսկ նախորդ տարվա փետրվարի համեմատ՝ 2.5 տոկոսով: Հունվարին՝ դեկտեմբերի համեմատ, աճը կազմել է 1.4, իսկ մեկամյա վաղեմության համեմատ՝ 1.7 տոկոսով: Արդյունաբերական արտադրանքի գների ինդեքսը տարվա առաջին եռամսյակում աճել է 2.1 տոկոսով: Մարտին՝ փետրվարի համեմատ, աճը կազմել է 0.1, իսկ նախորդ տարվա մարտի համեմատ՝ 1.9 տոկոս:

Փետրվարին՝ հունվարի համեմատ, գրանցվել է 0.5, իսկ 2024-ի փետրվարի համեմատ՝ 1.6 տոկոսի աճ:

Հունվարին՝ դեկտեմբերի համեմատ, գների փոփոխություն չի գրանցվել, սակայն նախորդ տարվա հունվարի համեմատ գների ինդեքսը բարձր է եղել 2.8 տոկոսով: Առաջին եռամսյակում միջին ամսական անվանական աշխատավարձի փոփոխության վերաբերյալ տվյալներ չեն ներկայացվում: Նշվում է միայն, որ փետրվարին՝ հունվարի համեմատ, աշխատավարձները եղել են 2.2 տոկոսով բարձր (պետական հատվածում նվազել են 2.7, իսկ ոչ պետականում՝ աճել 3.6 տոկոսով):Փետրվարին՝ նախորդ տարվա փետրվարի համեմատ, ընդհանուր աճը կազմել է 4.1 տոկոս (պետականում՝ 4, ոչ պետականում՝ աճել 3.7 տոկոսով):

Փետրվարին միջին ամսական անվանական աշխատավարձը կազմել է 284 հազար 532 դրամ (պետականում՝ 212 հազար 982, ոչ պետականում՝ աճել 312 հազար 899):

Հունվարին միջին ամսական անվանական աշխատավարձը՝ դեկտեմբերի համեմատ ցածր է եղել 21.3 տոկոսով (պետականում՝ 69.7, ոչ պետականում՝ 81.8 տոկոսով): Հունվարին՝ նախորդ տարվա նույն ամսվա համեմատ, միջին ամսական անվանական աշխատավարձը բարձր է եղել 4.2 տոկոսով (պետականում՝ 5.2, ոչ պետականում՝ 3.6 տոկոսով):

Հունվարին միջին ամսական անվանական աշխատավարձը կազմել է 278 հազար 294 դրամ (պետականում՝ 218 հազար 981, ոչ պետականում՝ 301 հազար 982):

Ցուցանիշը հաշվարկված է Պետական եկամուտների կոմիտեից (հաշվետու ամսվան հաջորդող 25/26-րդ օրը) ստացվող Եկամտային հարկի և սոցիալական վճարի հաշվառման տվյալների բազայի հիման վրա և զետեղվում է աղյուսակում ամսվա վերջին աշխատանքային օրը:

Տեսանյութեր

Լրահոս