
«2024թ. բանակում գրանցվել է 27 զինծառայողի մահ, դեպքերի թիվը՝ 2093». Աննա Վարդապետյան
Այսօր ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը ներկայացրեց 2024 թվականի հաշվետվությունը, անդրադառնալով նաև նախորդ տարվա ընթացքում բանակում գրանցված միջադեպերի թվին։
«2024 թվականի ընթացքում Զինված ուժերի և այլ զորքերի զորամասերում արձանագրվել է 2093 դեպք, նվազում է գրանցվել 265 դեպքով կամ 11,2 տոկոսով։ 2023 թվականին արձանագրվել էր 2358 դեպք։ Արձանագրված դեպքերից 752-ը կամ 36,4 տոկոսը եղել են պատահարներ, 1331-ը՝ հանցագործություններ, որոնցից 715-ը կամ 53,7 տոկոսը՝ զինվորական, 616-ը՝ այլ հանցագործություններ։
2024 թվականի ընթացքում բանակում զինծառայության հետ կապված հանգամանքներում արձանագրվել է 27 զինվորի մահվան դեպք։ Հիշեցնեմ՝ 2023 թվականին այս թիվը կրկնապատիկ էր՝ 54-ը»,- նշեց Աննա Վարդապետյանը։
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում