
Աշտարակի խճուղում «Lada Priora»-ն բախվել է երկաթե գովազդային սյանը. կա վիրшվnր

Այսօր՝ ապրիլի 20-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 06:00-ի սահմաններում Երևանի բնակիչ 38-ամյա Վահագն Բ.-ն իր վարած «Lada Priora» մակնիշի ավտոմեքենայով Աշտարակի խճուղում, դեռևս անհայտ հանգամանքներում, դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել ճանապարհի բաժանարար գոտում տեղադրված երկաթե գովազդային սյանը։ Այս մասին գրում է Shamshyan.com-ը։
Վթարի հետևանքով ուղևոր՝ Երևանի բնակիչ 39-ամյա Վլադիմիր Բ.-ն տեղափոխվել է «Արմենիա» բժշկական կենտրոն։
Վարորդը ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է սթափ։