Բաժիններ՝

Խորվաթիայի հավաքականի նախկին ֆուտբոլիստը մահացել է ավտովթարի հետևանքով

Խորվաթիայի հավաքականի 39-ամյա նախկին կիսապաշտպան Նիկոլա Պոկրիվաչը մահացել է կենտրոնական Խորվաթիայի Կարլովաց քաղաքում տեղի ունեցած ավտովթարի հետևանքով։ Այս մասին հայտնում է ESPN-ը՝ հղում կատարելով Խորվաթիայի ֆուտբոլի ֆեդերացիային։

Նշվում է, որ մեքենաների բախման հետևանքով կան նաև այլ տուժածներ։ 

«Անհնար է մխիթարական խոսքեր գտնել նման ցնցող և աներևակայելի տխուր պահին, երբ մենք կորցրել ենք երիտասարդ կյանք»,-ասված է Խորվաթիայի ֆուտբոլի ֆեդերացիայի հայտարարության մեջ:

Զագրեբի «Դինամոյի» նախկին կիսապաշտպան Պոկրիվաչը Խորվաթիայի հավաքականում խաղացել է 2008-2010 թվականներին՝ մասնակցելով 15 հանդիպման: Նա խաղացել է նաև Ֆրանսիայի Լիգա 1-ի «Մոնակոյում» և ավստրիական «Զալցբուրգ» ակումբում: 

Նիկոլա Պոկրիվաչը 2015-ին հեռացել է պրոֆեսիոնալ ֆուտբոլից՝ ծանր հիվանդության պատճառով։ Հետագայում նա վերսկսել էր ֆուտբոլային կարիերան ցածր լիգաների ակումբներում։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս