
Թուրքիայի ամեն 3-րդ բնակիչը չի վստահում լրատվամիջոցներին

«Saros Research» ընկերության հետազոտության համաձայն՝ Թուրքիայի քաղաքացիների մեկ երրորդը չի վստահում որևէ լրատվական հեռուստաալիքի։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
«Saros Research»-ի կողմից մարտին անցկացված Թուրքիայի ընթացիկ օրակարգի և քաղաքականության վերաբերյալ հարցման ժամանակ մասնակիցներին հարցրել են՝ «Ո՞ր լրատվական հեռուստաալիքին եք առավել վստահում»։
Հարցվածների 32%-ը նշել է, որ չի վստահում որևէ հեռուստաալիքի, իսկ «NOW TV»-ն դարձել է Թուրքիայի ամենավստահելի լրատվամիջոցը՝ 32% ցուցանիշով։
«NOW TV»-ին վստահելիության տեսանկյունից հաջորդում են «Sözcü TV»-ն և «Habertürk»-ը։