Բաժիններ՝

Կարեն Խաչանովը դուրս է եկել Բարսելոնայի մրցաշարի քառորդ եզրափակիչ

Աշխարհի 27-րդ ռակետ Կարեն Խաչանովը Բարսելոնայում (Իսպանիա) ընթացող ATP-500 մրցաշարում դուրս է եկել քառորդ եզրափակիչ՝ 1/8 եզրափակչում 7:5, 6:4 հաշվով առավելության հասնելով իսպանացի Խաումե Մունարիի նկատմամբ:

Հանդիպումը տևել է 2 ժամ 8 րոպե։ Այս ընթացքում Խաչանովը կատարել է մեկ էյս, թույլ է տվել երկու կրկնակի սխալ և 15 հնարավորից իրացրել չորս բրեյք-փոինթ։

Հաջորդ տուրում Կարեն Խաչանովն ռուս Անդրեյ Ռուբլյովի և իսպանացի Ալեխանդրո Դավիդովիչ-Ֆոկինայի միջև դիմակայության հաղթողի հետ։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս