Բաժիններ՝

ԱՄՆ-ում ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել նապաստակին հարվածելու պատճառով

Ամերիկյան United Airlines ավիաընկերության ինքնաթիռի շարժիչում թռիչքից անմիջապես հետո հրդեհ է բռնկվել, որն առաջացել է նապաստակին հարվածելու հետևանքով:

Այս մասին հաղորդում է ABC News-ը։

Միջադեպը տեղի է ունեցել ԱՄՆ Դենվերի միջազգային օդանավակայանից դեպի կանադական Ալբերտա նահանգի Էդմոնտոն քաղաք թռիչքի իրականացման ժամանակ: 

Boeing 737-800-ում եղել է 153 ուղևոր և անձնակազմի 6 անդամ։ Թռիչքից կարճ ժամանակ անց հրդեհ է բռնկվել օդանավի շարժիչներից մեկում։

Ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Դենվերի միջազգային օդանավակայանում։ Դեպքի հետևանքով ոչ ոք չի տուժել, իսկ ուղևորներն այլ ինքնաթիռով մեկնել են Էդմոնտոն։

Ըստ ԱՄՆ Դաշնային ավիացիոն վարչության՝ անձնակազմը հայտնել է, որ «կենդանուն հարվածել է մեկնելիս»։

«Ինքնաթիռում ուժեղ պայթյուն լսվեց և զգալի տատանում զգացվեց», – նշել է ուղևորներից մեկը՝ ավելացնելով, որ շարժիչի հետևի հատվածում հսկայական հրե գունդ է նկատել։

Դաշնային ավիացիոն վարչությունը հետաքննություն է սկսել։ Ինքնաթիռներին կենդանիների հարվածների դեպքեր բավական հաճախ են գրանցվում։

Ըստ Դաշնային ավիացիոն վարչության՝ 2024 թվականին ԱՄՆ-ում գրանցվել է ավելի քան 20 000 նման դեպք։ Սակայն նապաստակի հարվածների հետ կապված միջադեպերի թիվն ընդամենը չորսն է, ներառյալ նաև Դենվերի միջադեպը. ինքնաթիռները հիմնականում բախվում են թռչունների հետ։ 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930